երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը և Տիգրան Ուրիխանյանը վիճեցին Հայկ Մարությանի պատճառով (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը և Տիգրան Ուրիխանյանը վիճեցին Հայկ Մարությանի պատճառով (տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի միջև այսօր վիճաբանություն է տեղի ունեցել. միջադեպը եղել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ: Նախագծով առաջարկվում էր, որ քաղաքապետարանը սահմանի շրջիկ առևտրի կետերի գործունեությունը:

Ուրիխանյանի ելույթ ուղղված էր մեծամասամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Մտավախություն ունեմ քաղաքապետին նոր լիազորություն տալու առիթով: Ես կգերադասեի, որ դա լիներ կառավարության որոշման, կամ համապատասխան գերատեսչության ակտի տեսքով»,- ասաց նա:

Երբ սպառվոց պատգամավորին տրված ժամանակը, նա շարունակում էր խոսել՝ ինչը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Գրավե՞լ եք ամբիոնը, պարոն Ուրիխանյան, հնչում է կոչնակը, որ ժամանակը վաղուց սպառվել է»,- ասաց նա և հավելեց, որ չի հասկանում՝ Ուրիխանյանի պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպմանը, իսկ դիմացինն անընդհատ խոսո՞ւմ է հեռախոսով, կամ գնում, նորից գալի՞ս է:

Մանրամասները` տեսանյութում

  • Կիսվել: