ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը Ավստրիայի և Էստոնիայի գործընկերների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ավստրիայի և Էստոնիայի գործընկերների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։

  • Կիսվել: