հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արարատ Միրզոյանն ու Մարեկ Պրավդայը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ

Արարատ Միրզոյանն ու Մարեկ Պրավդայը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին և տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԵՄ, համագործակցության տեսլականին, առկա հեռանկարներին:

  • Կիսվել: