չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին՝ ամբողջությամբ (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին՝ ամբողջությամբ (տեսանյութ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ.

՛՛Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում, և մենք ակնկալում ենք, որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր` անհամեմատ ավելի հավակնոտ նշաձող: Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Արժևորում, գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում՝ միտված նպաստելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը։

Առիթն օգտագործելով՝ գործընկերոջս ներկայացրել եմ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների՝ Հայաստանի ծավալուն օրակարգի իրականացմանն ուղղված քայլերը:

Ընդգծել ենք այդ բարեփոխումներին ԵՄ և իր անդամ պետությունների կողմից շարունակական աջակցության կարևորությունը: Իհարկե, հանդիպման օրակարգում անդրադարձել ենք նաև Հայաստան-ԵՄ գործընկերության այլ հարցերի, մասնավորապես Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը և ԵՄ աջակցությամբ տնտեսական, այդ թվում՝ տարածաշրջանային բնույթի ծրագրերին ՀՀ կայուն ներգրավվածության նշանակությանը:

Գործընկերոջս եմ ներկայացրել հայկական կողմի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում՛՛։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: