կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը

Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։

Նիստի ավարտին՝ Երևանի ժամանակով 17:00-ի սահմաններում, Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը հասանելի կլինի հետևյալ հղումով:

  • Կիսվել: