երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի սկզբունքներին. Չավուշօղլուն՝ ՀՀ՝ ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին

Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի սկզբունքներին. Չավուշօղլուն՝ ՀՀ՝ ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը։

«Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ դա դիտարկում է որպես անձնական որոշում. «Դա ԵԱՀԿ առաքելությունը չէ, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումների դեպքում այդ հարցը չի կարող լուծվել։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»։

Նշենք, ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան: Այցի նպատակն է անվտանգության համակարգային հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա գնահատել իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում:

 

 
 

  • Կիսվել: