կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջիկայում փոքր ջրամբարներ կկառուցվեն. Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում փոքր ջրամբարներ կկառուցվեն. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում:

Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ:

«Այգեգործական աշխատանքը կարող է ավելի հեշտ իրականացվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և բերքի արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն տնտեսությունները, որոնք կաթիլային ոռոգման կանցնեն, հինգ տարի ջրի վարձ չեն վճարի: 

Փաշինյանի խոսքով՝ խնդրի հիմնովին լուծումը փոքր ջրամբարներն են:

«Առաջիկայում փոքր ջրամբարներ կկառուցվեն»,- հայտնեց վարչապետի պաշտոնակատարը՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն աջակցելու նպատակով:

  • Կիսվել: