Առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, համակարգը կտարածվի բոլորի վրա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին
Կառավարության համակարգի մարմիններ չեն, անկախ մարմիններ են, առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, համակարգը կտարածվի բոլորի վրա: Այդ մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պարգևավճարների փաթեթից չօգտված կառույցներին:
«Իմիջիայլոց ուզում եմ էլի ասել՝ հենց այդ համակարգն է, որ մենք հնարավորություն կունենանք, առաջիկայում դուք դա կտեսնեք, Կառավարության ձևավորման գործընթացում բարձր որակավորում ունեցող ավելի շատ մասնագետների ներգրավել կառավարման համակարգ»,- նշեց վարչապետը:



