հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Առաջիկայում նորություններ կլինեն. Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչման մասին

Առաջիկայում նորություններ կլինեն. Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչման մասին

Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Դոնալդ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ:  

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ ներկայացնելով  կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

ԱԳ նախարարը հիշեցրեց տարեսկզբին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման մասին, որը նշանավորել է հարաբերությունների մակարդակի բարձրացումը: 

Անդրադառնալով որոշակի մտահոգություններին, որ գործընկերությունը հաստատվել է ամերիկյան նախորդ վարչակազմի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ՝ Միրզոյանը վստահեցրեց, որ դա այդպես չէ, քանի որ նոր վարչակազմի ներկայացուցիչներն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում:  

«Եվ հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ՝ ի դեպ, նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ դրույթների  կյանքի կոչման ուղղությամբ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: