հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Առաջիկայում Հայաստան սպասվող Սերգեյ Լավրովի այցը պաշտոնական է. ԱԳ նախարար

Առաջիկայում Հայաստան սպասվող Սերգեյ Լավրովի այցը պաշտոնական է. ԱԳ նախարար

Շուտով Երևան սպասվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Սերգեյ Լավրովի այցելը պաշտոնական այց է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրւոյցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի ԱԳ նախարարի կողմից: Մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է, թե երկկողմ հարցերին վերաբերող, թե տարածաշրջանային, թե գլոբալ առումով մեր համագործակցությանը տարբեր հարթակներում: Մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և սա նույնպես երկխոսության թեմա է»,- այցի մանրամասները ներկայացրեց նախարարը:

Նշենք, որ առայժմ պաշտոնական այցի ժամկետների մասին ոչինչ չի ասվում: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, դրանք կարող են լինել նոյեմբերի 11-12-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: