Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ
«Կառավարության ծրագրում ՀԱՊԿ-ը ներկայացված չէ, որպես առանձին քաղաքական ուղղություն, հստակ պատասխան եմ ակնկալում, թե արդյոք պատրաստվում եք առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից»,-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ հորդորելով ուղիղ պատասխան տալ, չասել, թե ՀԱՊԿ-ին հարցեր ունի տալու, քանի որ ընդդիմությունն էլ հարցեր ունի։
Ղահրամանյանը նաև հետաքրքրվեց, թե որ ռազմաքաղաքական դաշինքով է պատրաստվում փաշինյանը փոխարինել ՀԱՊԿ-ը։
Նիկոլ փաշինյանն ասաց, թե ընդդիմությունը պետք է հարցեր տա ՀԱՊԿ-ին, իսկ ՔՊ-ի իշխանությունը տվել է այդ հացրեը և ոչ մի հարցի պատասխան չի ստացել։
«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ մենք առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան և կանոնակարգում նման կետ կա, որ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մենք կազատվենք դուրս գալ-չգալու երկընտրանքիեց․ Մենք բոլոր հարցերը տվել ենք՝ պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունները սպառված է»»,-պատասխանեց Փաշինյանը։
Ղահրամանյանը նկատեց, որ Փաշինյանը չհստակեցրեց, թե ինչ անվտանգային ռազմաքաղաքական դաշինքով է փորձում փաշինյանը փոխարինելը ՀԱՊԿ-ը՝ ՆԱՏՕ-ո՞վ, թե՞ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտացումով, որի արդյունքում լինելու է ապառազմականացված Հայաստան։
«Մենք պետք է ունենանք պաշտպանունակ բանակ և խաղաղություն, ոչ մի ռազմաքաղաքակն դաշինք.,- ՀՀ Անվտանգային համակարգը ներկայացրեց Փաշինյանը։



