ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արագածոտնի մարզպետն ասաց, որ եկել է Հովհաննավանք՝ «աջակցելու Տեր Արամին»

Արագածոտնի մարզպետն ասաց, որ եկել է Հովհաննավանք՝ «աջակցելու Տեր Արամին»

Ես մասնակցում եմ պատարագին ոչ թե նրա համար, որ այն Արագածոտնի մարզում է, այլ այդպես կվարվեի, եթե այն լիներ ՀՀ ցանկացած կետում: Այս մասին այսօր Օհանավանում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որը կնոջ հետ եկել է Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին:

Նա, մասնավորապես, նշեց.  «ՀՀ ցանկացած կետում կլինեմ, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից ու բարձրաձայնեն այն արատավոր երևույթները, որոնք արատավորում են Հայ Առաքելական եկեղեցին»:

Մովսիսյանը հավելեց, որ իրեն ոչ ոք չի հրահանգել մասնակցել պատարագին, այլ ինքն է կատարել նման ընտրություն՝ լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:

«Գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով: Այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագին մասնակցելու, այլև՝ ի աջակցություն Տեր Արամի»,-ասաց նա:

  • Կիսվել: