Արա Նռանյանն առաջադրվել է ՀԾԿՀ անդամի պաշտոնում
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժին:


