«Արա, լսի, այ տղեն դու ես, այ տղա, հանգստացի ու դավայ ստեղից». ծեծկռտnւք՝ Երևանի ավագանու նիստում
Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 23–ի նիստում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց։
Սկզբում նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, ասաց. «Անկեղծ, եթե ես ձեր տեղը լինեի, այնպես խելոք կլռեի, ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, դուք գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող, ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Ձենդ իջըցրա»։
Տեղից արձագանքներ եղան, ինչին փոխքաղաքապետն արձագանքեց. «Արա, լսի, «այ տղեն» դու ես, այ տղա։ Արա, հանգստացի, դավայ ստուց։ Դուրս կհելնես, կասեմ քեզ ինչ կլնի»։
Այս խոսքերից հետո նիստի ժամանակ ծեծկռտուք սկսվեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև, այնուհետև Փամբուխչյանը կոչ արեց դահլիճից դուրս հրավիրել Երևանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանին և մյուսներին:


