կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Արման Թաթոյան

APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Արման Թաթոյան

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով COVID-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար:

 

Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին», գրել է նա:

  • Կիսվել: