կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապաշրջափակման թիվ մեկ շահառուն Հայաստանն է. իմքայլական պատգամավոր

Ապաշրջափակման թիվ մեկ շահառուն Հայաստանն է. իմքայլական պատգամավոր

Կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը գերիների հարցով մեզ հետ համախոհ է, և 8-րդ կետի վրա հստակ շեշտադրում արվեց, գործընթացը տեղի է ունենում, բայց դեռևս վերջնական արդյունքների չենք հանգել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ խոսելով գերիների վերադարձի խնդրի վերաբերյալ:

՛՛Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ փոխադարձ ռազմաշունչ հռետորաբանությամբ կամ գերիների առկայությամբ: Հույս ունենք, որ գերիների հարցը կլուծվի, գիտենք, որ ԱԱԾ տնօրենն էլ հանդիպեց այնտեղի պաշտոնակցի հետ, այնպես որ՝ մեր կողմից ամեն ինչ արվում է՛՛շ,-վստահեցրեց պատգամավորը:

Անդրադառնալով շրջափակման վնասներին՝ նա ասաց. ՛՛Ադրբեջանը այս երեսուն տարիների ընթացքում իրականացրել է հյուծման քաղաքականություն, փակել սահմանները՝ թույլ չտալով, որ Հայաստանը զարգանա: Սա հանգեցրել է այսօրվա ընթացքին, և հիմա, երբ ապաշրջափակմանը վերջ է դրվում, իմ կարծիքով՝ թիվ մեկ շահառուն Հայաստանի Հանրապետությունն է՛՛:

Դա, ըստ պատգամավորի, կբերի մեր երկրում տնտեսական զարգացման, իսկ տնտեսական զարգացումն էլ, նրա խոսքով, պետք է նպաստի հարատև խաղաղությանը:

 

  • Կիսվել: