շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց

Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց

Կառավարությունում քիչ առաջ ավարտվեց անվտանգության խորհրդի նիստը։

Ինչպես ավելի վաղ Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԽ նիստում մանրամասն քննարկվելու են Սյունիքում ստեղծված իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը հեռացան կառավարությունից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտնեց, որ ինքն էլ է մասնակցել ԱԽ նիստին, թե ինչ են քննարկել՝ Ավանեսյանը չմանրամասնեց։ Հավելել ենք, որ Անահիտ Ավանեսյանը ԱԽ անդամ չէ։ Նշենք, որ Ավանեսյանը դուրս եկավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ միասին։

  • Կիսվել: