կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անտեղի շահարկում՝ բանկի շուրջ. «Ամերիաբանկ»֊ը չի հեռանում. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Անտեղի շահարկում՝ բանկի շուրջ. «Ամերիաբանկ»֊ը չի հեռանում. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 19-ին «Ամերիաբանկ»-ն ու BOGG PLC-ն գրեթե միաժամանակ հայտարարություններ տարածեցին՝ հաստատելով վերջին օրերին ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի ամենաքննարկվող լուրը. «Ամերիաբանկ»-ը եւ Միացյալ Թագավորությունում գրանցված «ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայանություն են ձեռք բերել այս միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկ»-ի լիիրավ ինքնուրույն անդամ դառնալու շուրջ: Այս հայտարարությունը, սակայն, կրկին լայն քննարկումների տեղիք տվեց ու մի շարք հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում ուղարկեց «Ամերիաբանկ»-ին՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարող է իրականանալ բանկի սեփականատերերի փոփոխություն, առանց ամենախոշոր սեփականատիրոջ՝ Ռուբեն Վարդանյանի ներկայության:

Բանկից մեզ պատասխանեցին, որ բանակցությունները սկիզբ են առել դեռ երկու տարի առաջ, իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա նրա բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնված «Իմաստ Գրուպ»-ին, որն էլ մյուս չորս բաժնետերերի հետ միասին ներգրավված է եղել բաժնետիրական կազմի փոփոխության գործընթացում։ Բանկից վստահեցնում են, որ այս գործարքը ենթադրում է միայն բաժնետիրական կազմի փոփոխություն: Խմբի կազմում «Ամերիաբանկ»-ը՝ որպես ինքնուրույն լիիրավ եւ լիարժեք իրավունակությամբ անդամ, որպես հայկական բանկ, շարունակելու է իր բնականոն գործունեությունն իր բրենդի ներքո, իր ներկայիս ղեկավար կազմի առաջնորդությամբ:
Բանկից վստահեցնում են, որ, անկախ այս գործընթացի ելքից, «Ամերիաբանկ»-ը շարունակելու է դինամիկ զարգացմանն ու աճին միտված իր ծրագրերի իրագործումը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: