Անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում. Թուրքմենստանի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առիթով։
Անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։
Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված միջպետական երկխոսությունն առավել ընդլայնելու և խորացնելու մեր երկրների անսասան հանձնառությունը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։



