Անիմաստ է պնդել, որ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների. Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը.
«Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկի կտրուկ փոխելու ժամանակն է։ Այլևս անիմաստ է պնդել, որ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
Նախապայման կա, և դա կոմունիկացիոն ռեգիոնալ համակարգերին ոչ դիսկրիմինացիոն մուտքի հնարավորությունն է», - գրել է նա: