կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Անհրաժեշտ է, որ հայկական կողմը հրաժարվի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերից». Ադրբեջանի ԱԳՆ

«Անհրաժեշտ է, որ հայկական կողմը հրաժարվի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերից». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները:

Մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ՛ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ խեղաթյուրվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ընդհանրապես օկուպացիայի շրջանում տեղի ունեցած մի շարք բանակցությունների բովանդակությունը՛՛:

Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին ՛՛ռազմական գործողությունների փաստերը խեղաթյուրելու համար՛՛:

՛՛Տարիներ շարունակ Հայաստանի կողմից դրսևորվող սադրիչ հռետորաբանությունը չի նպաստել խաղաղությանը։

Անհրաժեշտ է, որ հայկական կողմը դասեր քաղի իր պատմական սխալներից և հրաժարվի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերից՛՛,-ասված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: