կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որոնք կմեղմեն դատարանների ծանրաբեռնվածությունը․ Լիանա Հակոբյան

Անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որոնք կմեղմեն դատարանների ծանրաբեռնվածությունը․ Լիանա Հակոբյան

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանը ԱԺ ամբիոնից խոսել է դատական համակարգում առկա խնդիրների մասին:

«Դատական համակարգում համար մեկ խնդիրը դատարանների ծանրաբեռնվածությունն է՝ դրանից բխող մի շարք ածանցյալ բացասական հետևանքներով: Առաջինը ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքի խախտումն է: Ցավոք, այսօր մենք ունենք ՄԻԵԴ-ի վճիռ ընդդեմ ՀՀ-ի, որով արձանագրվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ հենց ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման հիմքով»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դատարանների ծանրաբեռնվածությունը բացասական ազդեցություն է ունենում դատարանների աշխատանքի, դատական ակտերի որակի վրա:

«Անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր, ներդնել որոշակի մեխանիզմներ, որոնք կմեղմեն դատարանների ծանրաբեռնվածությունը՝ այդ թվում ավելացնելով դատարանների թվաքանակը: Մասնավորապես, վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը մեղմելու միջոց կարող է հանդիսանալ վարչական կարգով բողոքարկումը՝ որպես վարչական դատարան դիմելու պարտադիր պայման»,- ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: