Անձը կարող է իր հանգիստն անցկացնել. ՆԳ նախարարը` Երևանում ադրբեջաներեն երգողների մասին
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը, որում մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգ էին երգում։
«Անձինք իրավունք ունեն իրենց հանգիստն անցկացնել։ Այդ դեպքով ԱԱԾ–ն հայտարարությամբ է հանդես եկել։ Խնդրում եմ չշահարկել այդ դրվագը և չբերել ինչ–որ միջպետական հարաբերությունների դաշտ»,– ասաց Սարգսյանը` Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին։