երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ

Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ։ Այս մասին հայտնում է կուսակցության էջը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Ազատություն Արեգնազ Մանուկյանին ու բոլոր քաղբանտարկյալներին...»։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Քննչական կոմիտեն քաղաքական գործչի բնակարանում խուզարկություն էր իրականացրել, ինչից հետո Մանուկյանը հրավիրվել էր ՔԿ, սակայն որևէ մեղադրանք չէր ներկայացվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քննչական գործողությունները կատարվել էին պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի շրջանակներում, որն առնչվում է ԲԿՀ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին։

  • Կիսվել: