երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիրավի պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը»:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, իսկ մի քանի սենատորներ վետո էին դրել՝ արգելափակելով դրա քննարկումը Սենատում: Այսօր, սակայն, Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: