չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան։

 Այս մասին Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը: Այցի տևողության և նախատեսված հանդիպումների վերաբերյալ հարցին, սակայն, ԱԳՆ պաշտոնյան չպատասխանեց՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։
 
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ։
Մինչ Հայաստան ժամանելը Ռիքերն այցելել է Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։

  • Կիսվել: