ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նոր օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նոր օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

 Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի մամուլի ծառայությունը:
 
«Ամերիկացի սենատորները ... հերթական անգամ ներկայացրել են «Չարամիտ գործունեության համար ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու մասին» օրինագիծ,  որը նախատեսում է թիրախային պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մասնակից են միջազգային իրավունքի ցայտուն խախտումներին, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանն ու բանտարկմանը»,-  ասված է հայտարարության մեջ:
 
Փետրվարի 2-ին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Նավալնին ազատ արձակելու կոչ անող արևմտյան երկրները չպետք է խառնվեն Ռուսաստանի ներքին գործերին, այլ զբաղվեն իրենց սեփական խնդիրներով:

  • Կիսվել: