կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իհարկե ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, բայց մեր խնդիրը բակերի մաքրումն է. Ավինյան

Իհարկե ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, բայց մեր խնդիրը բակերի մաքրումն է. Ավինյան

Իհարկե ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, բայց մեր խնդիրը բակերի մաքրումն է.Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին,  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա չբացառեց, որ այս տարի դեռ հնարավոր է ձյան առատ տեղումներ լինեն, ուստի,  համապատասխան վարչություններին հանձնարարարեց պատրաստ լինել ձնամաքրման աշխատանքներին։

Քաղաքապետն արձանագրեց, որ իրենց խնդիրը շարունակում է մնալ մայթերի եւ  բակային հատվածների մաքրումը ձյան շերտից. «Մեր խնդիրը բակերի մաքրումն է։ Պետք է  աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես շատ ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։

Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։ Այստեղ կարելի է  գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Ես խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, որոնք այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։

  • Կիսվել: