հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ամանորի օրերին հունվարի 2-ը ևս  կլինի ոչ աշխատանքային․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ամանորի օրերին հունվարի 2-ը ևս կլինի ոչ աշխատանքային․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
Օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն:

Նշենք, որ Մայր Աթոռը առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր: Մայր Աթոռի առաջարկը, սակայն, չընդունվեց:

Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։

  • Կիսվել: