շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

 ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին:

 

  • Կիսվել: