Ալիևն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի շուրջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. ՛՛Հանդիպմանը նշվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցների ընթացքում վերջին քննարկումներն ու կառուցողական երկխոսությունը՛՛։
Հաղորդվում է նաեւ, որ ՛՛զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման եւ հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ՛՛: