Ալիևի տարածքային հավակնությունները լուրջ անհանգստություն են առաջացնում․ Բորել
Մենք համաձայնել ենք, որ Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության և կարգավորման երկխոսության Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՝ Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ։
«Ալիևի տարածքային հավակնությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Հայկական տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», - ասել է նա ։