հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Ռազմիկ Խումարյանը

Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Ռազմիկ Խումարյանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Բելտա»-ն:

Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային կապերը: «Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ մեծամասամբ հանդես գալով միասնական դիրքերից», - ասել է Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարը, սակայն, նշել է, որ առայժմ երկկողմ համագործակցության զգալի ներուժն ամբողջությամբ չի իրացվել: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար:

 

  • Կիսվել: