երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիա

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 23-ին որոշում է ստորագրել․

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Ալեն Սիմոնյան Ազգային ժողովի նախագահ

Արսեն Թորոսյան Ազգային ժողովի պատգամավոր

Սոնա Ղազարյան Ազգային ժողովի պատգամավոր

Արմեն Գեւորգյան Ազգային ժողովի պատգամավոր

Ծովինար Խաչատրյան Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Զինա ՉԱԼԻԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ

Տիգրան Սեյրանյան Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր Մխիթարյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Էդուարդ Կարապետյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 24-30)

Դավիթ Հակոբյան Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր

Հրայր Քալաշյան Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Գեւորգյանի՝ Երեւան-Դուբլին), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե  Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: