կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը մեկնեց Ստրասբուրգ. Նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի Ռուբեն Ռուբինյանը

Ալեն Սիմոնյանը մեկնեց Ստրասբուրգ. Նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի Ռուբեն Ռուբինյանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի մարտի 7-ի Կ-52-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

2025 թվականի մարտի 19-22-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»:

Հիշեցնենք, որ մարտի 19-22-ը Ստրասբուրգ է մեկնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու համար:

  • Կիսվել: