ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի և չի լինի նոր խորհրդարանում

Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի և չի լինի նոր խորհրդարանում

Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ լինելով պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, ով ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն և ես միշտ նշել եմ՝ ոնց կորոշի վարչությունը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղվածություն չունի, որ ՔՊ–ում նախընտրել են, որ նոր խորհրդարանում նախագահը պետք է լինի այլ անձ՝ Ռուբեն Ռուբինյանը։

«Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում։ Նեղվածություն, որպես այդպիսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է ինչ–որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ–որ փուլում, ինչժ–որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր»,– հայտարարեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ. «Սա ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր. մի մոռացեք, որ սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, շատ մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր և իրոք շատ դժվար էր այն աշխտանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ։ Իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Նաև անձնական կյանք ունեմ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ–որ ձևով վերջնական կարգավորեմ, և ուզում եմ ինչ–որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք և մարդկանց շատ չհոգնացնեմ»,–ասաց նա։

  • Կիսվել: