կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին

Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն եւ աշխատողները պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է կարգադրության մեջ:

Պարգևատրման գումարի չափը ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ հրապարակված չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Ալեն Սիմոնյանը կրկին ԱԺ Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրել էր՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով:

  • Կիսվել: