Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը ռեյտինգավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորների՝ ըստ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության աստիճանի։
«Ալեն Սիմոնյանը, կարծեմ, ամենաբարձր աստիճանն ունի՝ 2.73 Նիկոլ, այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի, Նիկոլը հավասար է մեկ Նիկոլի, բայց Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Աղազարյանը զերծ մնաց անդրադառնալ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարություններին։