չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ–թուրքական հարաբերությունները: 

Սիմոնյանն այս մասին ասաց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ԱԺ–ում կազմակերպված համատեղ ասուլիսում: 

Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ–ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ: 

«Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ–ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը»,–ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը խոսել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերություններին: 

«Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար»,–ասաց ԱԺ նախագահը՝  կարևորելով այդ շրջանակում ԱՄՆ պատվիրակության այցը:

  • Կիսվել: