կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է

Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։  Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը․

«Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը։

Այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն»։

  • Կիսվել: