շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ալ Արաբիա»-ի եթերում ԲՏԱ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

«Ալ Արաբիա»-ի եթերում ԲՏԱ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնում է, որ «Ալ Արաբիա» հերուստատեսության եթերում քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը

«Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին.

- Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը,

- Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով,

- ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության,

- Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին իպատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի,

- Նշեցի նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն րեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները,

- Տնտեսական իրավիճակի մասով խոսեցի վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: