երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Ի հեճուկս վերջին օրերին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավարի և համայնքի ղեկավարի դաշնակցական առաջին տեղակալի այն պնդումներին, որ Ախուրյան համայնքում կառավարման ճգնաժամ չկա՝ այսօր Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Մի առիթով ասել էի` կապրենք, կտեսնենք»,- տեղեկացրել է Սարուխանյանը։

Նշենք, որ որպես պատճառ Իգիթյանը նշել է առողջական խնդիրները։ Իգիթյանը ՀՅԴ անդամ է, Ախուրյանը ղեկավարում էր շուրջ 27 տարի։

Արդեն մի քանի օր էր՝ լուրեր էին շրջանառավում Իգիթյանի հրաժարականի մասին։ Նա երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ հրաժարական չի տվել, սակայն «արդեն տարուց ավելի է փորձում են իշխանությունն իրենից վերցնել»։

Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ չէր հերքել, որ իշխող ուժը Ախուրյանում իշխանափոխության է գնում։

  • Կիսվել: