ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։

Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է Հնդկաստան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: