երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 22-28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի: Տեղի է ունեցել 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 15 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցները:

  • Կիսվել: