հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Մարուքյան

Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի  ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի հայտարարությանը, որում նա նշում էր, որ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը:

«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: