ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին մերժեց ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, շեշտելով, որ Մնացական Մարտիրոսյանն օբյեկտիվ կերպով չի քննում գործը, ինչպես նաեւ հաշվի չի առնում Աղվան Հովսեփյանի առողջական ծանր վիճակը։

Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր. «Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը, իբր թե նոր հանգամանք չենք ասել։ Այս աբսուրդների մակարդակը, որ պարոն Մարտիրոսյանը անում է եւ փորձում է փաթաթել հասարակության վզին, իրավաբանական մեթոդներ է կարդում, ուզում է տպավորություն թողնել, թե իբր օրինական որոշում կայացրեց»։

Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետեւանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ

 

  • Կիսվել: