Աղետի գոտու հարցերն ենք քննարկել Ծառուկյանի հետ. Սրբազան
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը քննարկել ենք Լոռու և Տավուշի մարզերում Աղետի գոտու հարցերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Երեկոյան այցելեցինք, որ հասկանանք՝ ինչ են ծրագրել, և իրենք շատ հետաքրքիր կերպով են մոտենում, նաև անհատական իմաստով»,- նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք քաղաքական հարցեր քննարկվել են, Սրբազանն ասաց, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել, քանի որ հանդիպումը Ծառուկյանի ընտանիքի հետ է եղել։
Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ Ծառուկյան հիմնադրամի աջակցությունը աղետի գոտիներին թիրախային է ու հետաքրքիր։