հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը թիրախավորում է բնակավայրեր և սրանից ավել էլ ի՞նչ է հարկավոր, որ միջազգային հանրություն կոչվածը կարողանա արձագանքել․ Սոս Ավետիսյան

Ադրբեջանը թիրախավորում է բնակավայրեր և սրանից ավել էլ ի՞նչ է հարկավոր, որ միջազգային հանրություն կոչվածը կարողանա արձագանքել․ Սոս Ավետիսյան

Հայաստանի Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումը դատապարտելու մասին հայտարարությունը ուղղված է միջազգային հանրությանը, այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

«Այս հայտարարությամբ միջազգային հանրության համար ուզում ենք արձանագրել հետևյալը՝ երբ կոնկրետ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ չի լինում թիրախավորված քննադատական քայլեր, դրա հետևանքը այս ագրեսիան է», - հայտարարեց Ավետիսյանը։

Իշխանական պատգամավորը նկատեց, որ բոլոր կոնվենցիաներին հակառակ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը ու հավելեց․ «Չգիտեմ, սրանից ավել էլ ի՞նչ է հարկավոր, որ միջազգային հանրություն կոչվածը կարողանա արձագանքել»։

  • Կիսվել: