երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել․ Fitch Solutions

Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել․ Fitch Solutions

Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջևան էքսկլավ», - ասվում է փորձագետների զեկույցում:

Նրանց կարծիքով, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամրապնդել է իր տարածաշրջանային անվտանգությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: