հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում անցկացվող՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին. Գուլիև

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում անցկացվող՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին. Գուլիև

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում անցկացվող՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը, տեղեկացնում է APA-ն։

Ինչպես հաղորդվում է՝ համապատասխան նամակ է ուղարկվել ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված պատվիրակություններին և կազմակերպության միջազգային քարտուղարությանը: Նամակում ադրբեջանական կողմն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում ՛՛հակաադրբեջանական քարոզչության և ադրբեջանաֆոբիայի դրսևորումների առնչությամբ՛՛։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակներ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: